Աշխարհ

10.05.2016 10:30


Քերրի. «Վաշինգտոնը, Մոսկվան և Թեհրանը կգործադրեն սիրիական կողմերի վրա հրադադարի պահպանման համար»

Քերրի. «Վաշինգտոնը, Մոսկվան և Թեհրանը կգործադրեն սիրիական կողմերի վրա հրադադարի պահպանման համար»

Վաշինգտոնը, Մոսկվան և Թեհրանը սիրիական ընդդիմության ու կառավարական զորքերի վրա ճնշում կգործադրեն՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագրին հետևելու համար։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Մենք պատասխանատու ենք՝ հավաստիանալու, որ ընդդիմությունը պահպանում է հրադադարը, իսկ ՌԴ-ն և Իրանը պատասխանատու են՝ համոզվելու, որ Ասադի ռեժիմն է պահպանում»,-ասել է Քերին:

Աղբյուրը նշում է, որ ՌԴ–ն ու ԱՄՆ-ը նախօրեին Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշվում են հրադադարի ամրապնդման մի շարք քայլեր:

Հիշեցնենք՝ Սիրիայում փետրվարի 27-ից ուժի մեջ մտած հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և ահաբեկչական մյուս խմբավորումների վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը