Լրահոս

05.12.2009 15:27


Նադեժդա Սարգսյանը չի ցանկանում խառնվել քաղաքականությանը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի  նախկին պատգամավոր, այժմ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիրքորոշումն ու մարտի 1-ի դեպքերը, ասել է, որ չի ցանկանում խառնվել քաղաքականությանը։

-Եկեք մի՛ խառնեք ինձ այդ հարցերին։ Ես, ի վերջո, այն ժամանակ էլ, երբ «Շամիրամ» կուսակցությունում էի, զբաղվել եմ միայն մշակութային գործունեությամբ։ Իմ ամենամեծ քաղաքականությունն այն էր, որ մեր մշակույթը ոտքի կանգնի։ Ես միշտ ընդունում եմ իմ պետականությունը. կապ չունի՝ ինչ կուսակցությունում ես և որտեղ ես, առաջին հերթին բարձր պետք է պահես Հայաստանը,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը