Աշխարհ

09.05.2016 20:20


Լավրովը եւ Քերրին անդրադարձել են ԼՂ հակամարտությունը

Լավրովը եւ Քերրին անդրադարձել են ԼՂ հակամարտությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հերթական հեռախոսազրույցն են ունեցել։

Ինչպես նշվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները շնորհավորել են միմյանց Հաղթանակի օրվա կապակցությամբ։

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների ջանքերը՝ այդ երկրում հակամարտության կարգավորման ուղղությամբ:

ՌԴ ԱԳՆ–ի փոխանցմամբ՝ քննարկվել են նաեւ միջազգային հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները:

Հիշեցնենք՝ վերջերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Քերրիի ու Լավրովի հաճախակի շփումների հարցով ռեկորդի են գնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը