Կարմիր հրապարակի զորահանդեսում առաջին անգամ Ս-400 են ցուցադրել
Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71–ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռազմական տեխնիկայի թվում առաջին անգամ եղել են նաեւ մեծ եւ միջին հեռահարության Ս-400 տեսակի նորագույն զենիթահրթիռային համակարգեր։
ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ աշխարհում այդ համակարգի հնարավորություններին հավասար այլ համակարգ չկա:
Մեխանիզացված շարասյունը գլխավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի լավագույն միջին տանկը՝ Տ-34-ը: Ցուցադրվել են նաեւ «Արմատա» բազային պլատֆորմի վրա կառուցված Տ-14 տանկեր, «Իսկանդեր» տեսակի օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, «Տոռ-Մ2Ու» և «Բուկ-Մ2» զենիթահրթիռային համալիրներ եւ «Պանցիր Ս» հրթիռա-հրանոթային համալիրներ:
Հիշեցնենք՝ այս տարի հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ավելի քան 10 հազ զինվորական, 135 ռազմական մեքենա, ավելի քան 70 ինքնաթիռ ու ուղղաթիռ։

7or.am