Լրահոս

05.12.2009 15:08


Նիկոլ Փաշինյանին թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու են գրանցել

Նիկոլ Փաշինյանին թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու են գրանցել

Այսօր կայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որը քննարկել է ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում թեկնածուների հարցը։ «7օր»-ի հետ զրույցում ԿԸՀ մամլո խոսնակ Տաթև Օհանյանն ասել է, որ փաստաթղթեր ներկայացրած բոլոր անձինք գրանցվել են։

Թիվ 10 ընտրատարածքում պայքարելու են 4 թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը, Արա Սիմոնյանը («Ազգային միաբանություն»), Դավիթ Հակոբյանը (Հայաստանի Մարքսիստական կուսակցություն) և Հմայակ Հովհաննիսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը