Հալեպի տարբեր բնակելի շրջաններ, այդ թվում՝ հայաշատ Նոր գյուղը, հայ համայնքին պատկանող «Սիս» շենքի շրջակայքը, մայիսի 8-ին կրկին հրթիռակոծվել են զինված ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այս մասին տեղեկանում ենք«Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ հրթիռների պայթյուններից զոհվել է մի արաբ կին՝ երկու զավակների հետ, կան նաև վիրավորներ։ Ավերվել են բնակարաններ, վնասվել ավտոմեքենաներ։
«Հինգ տարվա պատերազմական դրության ամենամեծ վնասը կրած Հալեպի ժողովուրդը շարունակում է մնալ զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում։ Ցանկացած քաղաքացի փողոցում քայլելիս, տանը կամ աշխատանքի ժամանակ կարող է հրթիռակոծման ենթարկվել»,-գրում է «Գանձասար» շաբաթաթերթը։
Հրթիռակոծվել են Նոր գյուղ, Սաաթ ալլա Ջաբիրի, Ջեմիլիե, Սեբիլ շրջանները։ Նոր գյուղում փլվել է մի շենք։
Բնակչությունը նաև տնտեսական ու կենցաղային վատ պայմաններում է ապրում։
«Երեք օր է՝ անջատված է ջրամատակարարումն ու Էներգամատակարարումը։ Սղաճն անսանձելի է դարձել։ Սիրիական պետական արժույթի արժեզրկման պատճառաբանությամբ գները հերթական անգամ կրկնապատկվել են»,-գրում է պարբերականը։
Հալեպի հրթիռակոծությունը վերսկսվել է
Հալեպի տարբեր բնակելի շրջաններ, այդ թվում՝ հայաշատ Նոր գյուղը, հայ համայնքին պատկանող «Սիս» շենքի շրջակայքը, մայիսի 8-ին կրկին հրթիռակոծվել են զինված ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այս մասին տեղեկանում ենք «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջից։

7or.am