Լրահոս

05.12.2009 14:24


Նադեժդա Սարգսյանը Վանո Սիրադեղյանի մասին տեղեկություն չունի

Նադեժդա Սարգսյանը Վանո Սիրադեղյանի մասին տեղեկություն չունի

1995թ. հուլիսի 5-ին տեղի են ունեցել ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր' 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով)։ Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարել էին 5 կուսակցություն, որոնց միջև տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. «Հանրապետություն» միավորում (50%, 20 պատգ.), «Շամիրամ» (20%, 8 պատգ.), ՀԿԿ (15%, 6 պատգ.), ԱԺՄ (7,5%, 3 պատգ.), ԱԻՄ (7,5%, 3 պատգ.)։ Այն ժամանակ  «Շամիրամ»-ը ընկալվում էր որպես Վանո Սիրադեղյանի նախագիծ։ «Շամիրամ» խմբակցության անդամ էր նաև այսօր Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահ Նադեժդա Սարգսյանը։ «Ազդակ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա տեղեկություններ ունի՞ Վանո Սիրադեղյանի մասին՝ Նադեժդա Սարգսյանն ասել է՝ ոչ։

-Ոչ մի կապ չունեմ, ոչ մի տեղեկություն չունեմ, իրոք, դա փաստ է,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը