«...ասում են վարչապետինն է, տուրիզմ է զարգացնում, ի՞նչ է անում, «տոչնի» չգիտեմ»
Ամասիայի տարածաշրջանը Հայաստանում ամենախնդրահարույցներից է: Բնակլիմայական խիստ պայմանների և հեռավորության պատճառով տեղի համայնքների փոքրաքանակ բնակչությունն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի պետության կողմից, sակայն գյուղացիների խոսքերով՝ իրենք մոռացության են մատնվել:
«Ամասիայի շրջանում տարվա 6-7 ամիսը ձմեռ է, ճանապարհներ չկան, պայմաններ չկան աշխատելու և արդյունք ստանալու համար, մի կերպ գոյություն ենք քարշ տալիս: Փոխանակ մեզ հարկերից որոշ չափով ազատեն, խրախուսեն, որ բնակվենք էստեղ, հակառակն են անում: Հիմա ասում են՝ դոտացիաներն են կրճատելու: Երիտասարդներն ընտանիքներով մասսայաբար հեռանում են Ռուսաստան, հեռանկար չկա»,-դժգոհել էր Ամասիայի գյուղերից մեկի բնակիչ Հակոբ Կարապետյանը:
Տեղի համայնքների ղեկավարները ևս այն կարծիքին են, որ պետությունը որոշակի աջակցություն պետք է ցուցաբերի, այլ կերպ հնարավոր չէ, իսկ պետական լրավճարները կրաճատելը շատ աղետալի կլինի. «Դոտացիայի շնորհիվ է, որ կարողանում ենք գյուղում որևիցե բան անել: Եթե դոտացիան պակասեցնեն, ապա մեր գյուղապետարանի եկամուտը տարեկան կազմում է 2 մլն 700 հազ. դրամ։ Եթե ուենենանք 3 կամ 4 աշխատող, երևի էդ գումարը աշխատավարձի էլ չհերիքի: Բնական է, սրանից հետո գյուղին որևիցե հույս չի մնում մի բան անելու»-ասել է Մուսայելյանի համայնքապետ Կարեն Վարդանյանը:
Իսկ Փոքր Սարիար համայնքի ղեկավար Թելման Մադոյանն էլ կարծում է, թե ճիշտ կլիներ, որ կառավարությունը տարբերակաված մոտեցում ցուցաբերեր սահմանամերձ գուղերին, առավել ևս, որ Խորհրդային Միության ժամանակ նման մոտեցում եղել է Ամասիայի տարածաշրջանի նկատմամաբ. «Եթե մեր կառավարությունը նման մոտեցում ցուցաբերի սահմանամերձ շրջանների նկատմամբ, շատ էլ ճիշտ կլինի, որովհետև հեռավոր և փոքր գյուղեր են, ուրիշ գյուղերի նման 1000-ից ավելի բնակչություն չունեն: Էս գյուղերին հատուկ վերաբերմունք պետք է ցույց տան»:
Ամասիայի շրջանում ակտիվություն մտավ այն ժամանակ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշեց այն ընդգրկել այսպես կոչված «Հայկական աշխարհի» սահմաններում և դրաձնել զբոսաշրջային ծաղկուն կենտրոն: Դրանից հետո Ամասիայի գյուղերում կտրուկ թանկացավ անշարժ գույքը, իսկ Արփի լճի ափին սկսեց վեր խոյանալ ապագա կենտրոնի վարչական շենքը։ Եվ միայն այսքան է մեզ հիշեցնում, որ Ամասիան այլևս զարգացող տուրիստական շրջան է:
Մոտակայքում բնակվող գյուղացիներից մեկը «7օր»-ի հարցին, թե սա ի՞նչ շենք է, պատասխանել է.
-Եսիմ, ասում են վարչապետինն է, տուրիզմ է զարգացնում, ի՞նչ է անում, «տոչնի» չգիտեմ:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի