Աշխարհ

07.05.2016 15:30


Իրանը պատրաստ է սառեցնել նավթի արդյունահանումը

Իրանը պատրաստ է սառեցնել նավթի արդյունահանումը

Թեհրանը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման ծավալների սառեցմանը, քանի որ Իրանն արդեն հասել է արտադրության ցանկալի մակարդակին:

Այս մասին, իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ, հայտարարել է Իրանական ազգային նավթային NIOC ընկերության ներկայացուցիչը։

«Համապատասխանաբար, թիվը, որին ձգտում էր նավթի նախարարը (Բիջան Զանգանեն), ձեռք է բերվել, եւ մենք կարող ենք միանալ նավթի արդյունահանման սառեցման պլանին», –ասել է NIOC-ի միջազգային կապերի տնօրեն Մոհսեն Կամսարին՝ հավելելով, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի նախարարը:

Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիան հրաժարվել էր որեւէ փաստաթուղթ ստորագրել առանց Իրանի մասնակցության:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը