Լրահոս

05.12.2009 13:30

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին (ISAF) ներդրում կատարող երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Դա առաջին նմանատիպ հանդիպումն էր, որին Հայաստանը ներկայացված էր:

Մոտ չորս տասնյակ ելույթ ունեցողներն իրենց միանշանակ աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված նոր ռազմավարությանը, վերահաստատել Աֆղանստանում ներգրավման շարունակման կարեւորությունը, ստանձնել լրացուցիչ զորախմբեր տրամադրելու հանձնառություններ:

Հայաստանի արտգործանախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերային համագործակցությանը՝ ընդգծելով խաղաղապահության ոլորտում փոխգործակցությունը եւ գործողություններին մասնակցությունը: Նա նշել է, որ միջազգային անվտանգությանը եւ կայունությանը ներդրում կատարելու հստակ մտադրությամբ Հայաստանը որոշում է կայացրել զորախումբ տեղակայել Աֆղանստանում: Հայ զինվորականների մեկնումը Աֆղանստան նախատեսված է 2010թ. առաջին ամիսներին: Այս առնչությամբ Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը համակողմանի աջակցության համար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։