Լրահոս

07.05.2016 14:45


Դ. Բաբայան. «Լինելու է զինվորական շքերթ՝ առանց համերգների ու հրավառությունների»

Դ. Բաբայան. «Լինելու է զինվորական շքերթ՝ առանց համերգների ու հրավառությունների»

Մայիսի 9-ը Արցախի համար եռատոն է:

Այդ օրը նախատեսվում են ավանդական բոլոր միջոցառումները, որոնք սովորաբար անց են կացվել Արցախի հանրապետությունում: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Պետք է այցելենք Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի տարիներին նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակին: Նախատեսվում է նաև զինվորական շքերթ, որից հետո լինելու այց Շուշի»,- հայտնեց Բաբայանը և հավելեց, որ «հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի կողմից դրսևորած ապրիլյան ագրեսիայի ժամանակ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված մեր զինվորների մահվանից դեռևս չի անցել 40 օր, համերգներ, հրավառություններ չեն լիելու»:

Բաբայանի փոխանցմամբ՝ զինվորական շքերթին ներկա կգտնվեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք Հայաստանից, Սփյուռքից, ինչպես նաև նախատեսվում է օտարերկրյա հյուրերի և լրատվամիջոցների ներկայություն:

Նշենք, որ Մայիսի 9-ը Արցախում եռատոն է, նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:

«Panorama.am»

Այս խորագրի վերջին նյութերը