Լրահոս

07.05.2016 21:00


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 8-9-ը առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, 10-12-ին շրջանների մեծ մասում, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 10-12-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում

Մայիսի 8-9-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

10-12-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:

Այս խորագրի վերջին նյութերը