Լրահոս

07.05.2016 17:00


Ութ տարի անց հայտնաբերվեց և տեղափոխվեց Հայաստան

Ութ տարի անց հայտնաբերվեց և տեղափոխվեց Հայաստան

Մայիսի 6-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1946 թ. ծնված Ռոբերտ Վասակյանը, որը 2008 թ. հուլիսի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Ռ. Վասակյանը փոխանցվել է Էրեբունու բաժնի ծառայողներին:

Այս խորագրի վերջին նյութերը