Արման Նավասարդյան. «Չի բացառվում, որ մայիսի 8-ին, 9-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի»
Ադրբեջանն ընկել է հիստերիայի մեջ, ու չի բացառվում, որ մայիսի 8-ին, 9-ին ռազմական գործողություններ սկսի։«Vesti.am»–ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ ընդգծելով, որ այս իրադրության մեջ ԼՂՀ ճանաչման հարցը Հայաստանի կամ որևէ այլ պետության կողմից բացարձակ չի հակասում որևէ միջազգային օրենքի։
-Արցախի ճանաչման գործընթացի հետևանքների հետ կապված՝ դժվարանում եմ խոսել, որովհետև կարող է լինել երկակի հետևանք։ Արդյոք կփոխվի՞ իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ, որ պատերազմի վերսկսումն այդքան էլ ճիշտ չէ կապել ՀՀ կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հետ,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հնարավորության շուրջ Մոսկվայից հնչեցված գնահատականները, Ռուսաստանի հայտարարությունը, թե տեղյակ չէ ՀՀ մտադրությունից, ցույց են տալիս, որ Ռուսաստանը չի նպաստում այդ գործընթացին, ԱՄՆ-ը լռում է, իսկ Թուրքիան պահում է տարածություն։
-Ադրբեջանը, կարծում եմ, կհրահրի լայնամասշտաբ պատերազմ, բայց կրկնում եմ՝ դա կապված չի լինի Ղարաբաղը ճանաչելու հետ: Կարծում եմ՝ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումն ավելի շուտ պրոպագանդիստական քայլ է, միջազգային հանրությանը զգոն լինելու կոչ: Արցախի անկախությունը մենք վաղուց պետք է ճանաչած լինեինք, վերջին 20 տարիներին մենք պետք է գոնե մեկ տասնյակ երկրների նախապատրաստած լինեինք սրան, որպեսզի առաջինը ԼՂՀ կարգավիճակը մենք չճանաչեինք,-ասել է նա:
Պաշտոնաթող գնդապետ և ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանն էլ ասել է, որ ինչպես նշել են նաև բարձրաստիճան զինվորականները՝ մի քանի հրթիռը բավարար է Սարսանգի ջրամբարի համար, որպեսզի Ադրբեջանի կեսը հայտնվի ջրի տակ.
Արման Նավասարդյան. «Չի բացառվում, որ մայիսի 8-ին, 9-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի»
Ադրբեջանն ընկել է հիստերիայի մեջ, ու չի բացառվում, որ մայիսի 8-ին, 9-ին ռազմական գործողություններ սկսի։ «Vesti.am»–ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ ընդգծելով, որ այս իրադրության մեջ ԼՂՀ ճանաչման հարցը Հայաստանի կամ որևէ այլ պետության կողմից բացարձակ չի հակասում որևէ միջազգային օրենքի։
-Արցախի ճանաչման գործընթացի հետևանքների հետ կապված՝ դժվարանում եմ խոսել, որովհետև կարող է լինել երկակի հետևանք։ Արդյոք կփոխվի՞ իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ, որ պատերազմի վերսկսումն այդքան էլ ճիշտ չէ կապել ՀՀ կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հետ,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հնարավորության շուրջ Մոսկվայից հնչեցված գնահատականները, Ռուսաստանի հայտարարությունը, թե տեղյակ չէ ՀՀ մտադրությունից, ցույց են տալիս, որ Ռուսաստանը չի նպաստում այդ գործընթացին, ԱՄՆ-ը լռում է, իսկ Թուրքիան պահում է տարածություն։
-Ադրբեջանը, կարծում եմ, կհրահրի լայնամասշտաբ պատերազմ, բայց կրկնում եմ՝ դա կապված չի լինի Ղարաբաղը ճանաչելու հետ: Կարծում եմ՝ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումն ավելի շուտ պրոպագանդիստական քայլ է, միջազգային հանրությանը զգոն լինելու կոչ: Արցախի անկախությունը մենք վաղուց պետք է ճանաչած լինեինք, վերջին 20 տարիներին մենք պետք է գոնե մեկ տասնյակ երկրների նախապատրաստած լինեինք սրան, որպեսզի առաջինը ԼՂՀ կարգավիճակը մենք չճանաչեինք,-ասել է նա:
Պաշտոնաթող գնդապետ և ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանն էլ ասել է, որ ինչպես նշել են նաև բարձրաստիճան զինվորականները՝ մի քանի հրթիռը բավարար է Սարսանգի ջրամբարի համար, որպեսզի Ադրբեջանի կեսը հայտնվի ջրի տակ.
Նյութն ամբողջությամբ՝ «Vesti.am»–ում