Ուղղահայաց թռիչք և վայրէջք իրականացնող «AV-8B Harrier II» ամերիկյան գրոհիչ ինքնաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոս` Հյուսիսային Քարոլինա նահանգի ափերի մոտակայքում: Այս մասին հայտնում է «Լենտան»` «WWAY TV»-ին հղումով:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին՝ տեղական ժամանակով 17:05-ի սահմաններում: Ուիլմինգթոնի միջազգային օդանավակայանից թռած ինքնաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում: Սակայն որոշ ժամանակ անց հրդեհվել է, և օդաչուն ստիպված է եղել կատապուլտվել: Նրան փրկել է «H-60 Seahawk» ուղղաթիռի անձնակազմը, ինչից հետո օդաչուին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
Ամերիկյան ինքնաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսը

Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:
7or.am