ՀՀԿ փոխնախագահ. «Եթե մինչև ապրիլի 24–ը արձանագրությունները չվավերացվեն…»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 12-րդ համագումարում հայտարարել էր, թե անսխալական է նա, ով ոչինչ չի անում։ «7օր»-ի հարցին, թե նախաձեռնողական քաղաքականության մեջ ի՞նչը չստացվեց, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է.
-Եթե հայ-թուրքական գործընթացներն ստացվեին, փաստորեն պետք է հաստատված լինեին արձանագրությունները։ Տեսնում ենք, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արդեն ձգձգվում է քննարկումը։
Ռ. Զոհրաբյանի կարծիքով այդ ձգձգումների պատճառն այն է, որ թուրքերն իրենց շահերն են հետապնդում, մենք՝ մերը։
ՀՀԿ փոխնախագահը նշել է, թե, ի վերջո, Հայաստանի և Թուրքիայի միջև կա ուժերի հարաբերակցություն.
-Բնականաբար, այսօր Թուրքիայի դիրքերն ավելի ամուր են, որովհետև ինքը հզոր պետություն է, ՆԱՏՕ-ի անդամ է։
Սակայն, այդուամենայնիվ, Ռ. Զոհրաբյանն ասել է, թե ինքը հակված է նրան, որ մինչև ապրիլ արձանագրությունները կվավերացվեն։
-Եթե մինչև ապրիլի 24-ը դա չեղավ, ապա 24-ին մեր միջոցառումներն ավելի ուժեղ են լինելու։

7or.am