Թուրքագետ. «Մինչև այժմ հայկական կողմը որևէ լուրջ սխալ չի արել»
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն մտքին, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի ձեռնարկում, «7օր»-ին ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմը դեռևս չի սխալվել։
-Մենք մտել ենք մի այնպիսի գործընթացի մեջ, որը հղի է լուրջ վտանգներով, և այս պարագայում ավելի է կարևորվում շատ ուշադիր լինելը։ Այս հարցում ոչ ոք ապահովագրված չէ սխալվելուց, սակայն, իմ խորին համոզմամբ, մինչև այժմ հայկական կողմը որևէ լուրջ սխալ չի արել,- համոզմունք է հայտնել Ռ. Մելքոնյանը։

7or.am