ԱՄՆ ԿՀՎ գործակալներն առաջիկայում մտադիր են հարցաքննել Հիլարի Քլինթոնին՝անձնական էլեկտրոնային փոստը ծառայողական նպատակների համար օգտագործելու գործով: CNN–ի տվյալներով՝ հատուկ ծառայություններն արդեն զրուցել են նախկին պետքարտուղարի օգնականների հետ, փոխանցում է «Россия 24»-ը:
Գլխավոր հարցը՝ խախտե՞լ է արդյոք քաղաքական գործիչը գաղտնի ինֆորմացիայի հետ վարվելու կանոնները. չէ՞ որ Քլինթոնի փոստային սերվերում ավելի քան 2 հազար գաղտնի բովանդակության հաղորդագրություն էր պահվում, ևս 22 հազար հաղորդագրություն՝ «խիստ գաղտնի» բնույթի:
Քլինթոնն ընդունել է, որ նա չպետք է նման բան աներ, բայց, միևնույն ժամանակ, ժխտել է, որ նա անձամբ է գաղտնի ծառայողական տեղեկատվություն ուղարկել: Հաշվի առնելով, որ նա նախագահի թեկնածու է, հարցաքննությունը կկատարվի առանց ավելորդ բարձրաձայնման: Բայց արդյունքներին սպասում է գրեթե ողջ Ամերիկան: «Zham.am»
ԿՀՎ–ն կհարցաքննի Հիլարի Քլինթոնին (տեսանյութ)
ԱՄՆ ԿՀՎ գործակալներն առաջիկայում մտադիր են հարցաքննել Հիլարի Քլինթոնին՝ անձնական էլեկտրոնային փոստը ծառայողական նպատակների համար օգտագործելու գործով: CNN–ի տվյալներով՝ հատուկ ծառայություններն արդեն զրուցել են նախկին պետքարտուղարի օգնականների հետ, փոխանցում է «Россия 24»-ը:
Գլխավոր հարցը՝ խախտե՞լ է արդյոք քաղաքական գործիչը գաղտնի ինֆորմացիայի հետ վարվելու կանոնները. չէ՞ որ Քլինթոնի փոստային սերվերում ավելի քան 2 հազար գաղտնի բովանդակության հաղորդագրություն էր պահվում, ևս 22 հազար հաղորդագրություն՝ «խիստ գաղտնի» բնույթի:
Քլինթոնն ընդունել է, որ նա չպետք է նման բան աներ, բայց, միևնույն ժամանակ, ժխտել է, որ նա անձամբ է գաղտնի ծառայողական տեղեկատվություն ուղարկել: Հաշվի առնելով, որ նա նախագահի թեկնածու է, հարցաքննությունը կկատարվի առանց ավելորդ բարձրաձայնման: Բայց արդյունքներին սպասում է գրեթե ողջ Ամերիկան:
«Zham.am»