Աշխարհ

06.05.2016 11:00


Վայլեր. «Կարծում եմ՝ Բունդեսթագը հավանության կտա Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»

Վայլեր. «Կարծում եմ՝ Բունդեսթագը հավանության կտա Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»

«Կարող եմ հայտարարել, որ հունիսի 2-ին ցեղասպանության բանաձևը Բունդեսթագի լիագումար նիստում քվեարկության է դրվելու, և կարծում եմ՝ բանաձևի ընդունման հարցում մենք կունենանք մեծամասնություն, և հավանության կարժանանա բանաձևը»,- ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպումից առաջ լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը։

Պատգամավորի խոսքով՝ այս պահին դեռևս բանակցություններ են ընթանում խմբակցությունների միջև:

Վայլերը նշել է՝ բանաձևում տեղ է գտնելու «ցեղասպանություն» բառը, անդրադարձ է լինելու նաև Կայսերական Գերմանիայի պատմական պատասխանատվությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը