Աշխարհ

06.05.2016 11:05


Քեմերոն. «Բրիտանիան երբեք չի միանա Շենգենյան համաձայնագրին»

Քեմերոն. «Բրիտանիան երբեք չի միանա Շենգենյան համաձայնագրին»

Մեծ Բրիտանիան երբեք չի միանա եվրագոտուն և Շենգենյան համաձայնագրին, սակայն կշարունակի զարգացնել իր տնտեսությունը ԵՄ շրջանակներում։ Այս մասին, «Life»–ի փոխանցմամբ, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը։

«Բարեփոխված ԵՄ–ին անդամակցության շարունակությունը նշանակում է, որ մենք կպահպանենք մուտքը միացյալ շուկա, ինչը կբերի աշխատատեղերի, ներդրումների ավելացման և գների նվազման։ Սակայն մենք երբեք չենք լինի ԵՄ գերպետության մաս, մենք նաև չենք միանա եվրոյին, եվրագոտու երկրների դոտացիային կամ անձնագրային ու սահմանային վերահսկողությունից ազատ տարածքին»,– նշել է Քեմերոնը։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ հետագա անդամության հարցով հանրաքվեն կայանալու է ս. թ. հունիսի 23–ին։ Հանրաքվեի պատճառը Մեծ Բրիտանիայի անհամաձայնությունն է տարբեր ոլորտներում ԵՄ վարած քաղաքականությանը, այդ թվում՝ տնտեսության ու ներգաղթի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը