Աշխարհ

05.05.2016 11:58


ANCA-ն Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կոչ է արել դատապարտել Կարո Փայլանի դեմ հարձակումը

ANCA-ն Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կոչ է արել դատապարտել Կարո Փայլանի դեմ հարձակումը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակով դիմել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին` կոչ անելով հրապարակայնորեն դատապարտել թուրքական մեջլիսում հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ իրականացված հարձակումը։ Այս մասին հայտնում է «Asbarez»-ը։

Նշվում է, որ Փայլանը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել և ֆիզիկական հարձակման ենթարկվել Ցեղասպանության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում իր ունեցած դիրքորոշման պատճառով:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի շուրջ. նախքան 2007թ. նրա սպանությունը ANCA-ն բազմիցս դիմել է Թուրքիայում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպանին` պահանջելով ապահովել պարբերաբար սպառնալիքներ ստացող հայազգի խմբագրի անվտանգությունը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել էր, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչների հարձակումն իր վրա կանխամտածված է եղել և կապված իր՝ հայ լինելու հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը