Լրահոս

05.12.2009 10:31


Ադրբեջանի նախագահի աշխատակազմից մեկնաբանել են ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունները

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջպետական կապերի բաժնի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի  ղեկավարների միջև մյունխենյան հանդիպումը դրական է եղել։

-Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում նկատվում է դրական շարժ,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ այդ բանակցությունները պետք է շարունակել նաև 2010-ին։

-Դա պետք է բոլոր երկրներին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։ Մյունխենյան հանդիպումն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև այս տարվա ընթացքում 6-րդն է, ինչը վկայում է, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում աշխուժություն է նկատվում։ Ընդհանուր առմամբ, 2009թ. սկզբում Ադրբեջանի նախագահը ցուցադրել է սկզբունքային դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և կարողացել է գերտերությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սևեռել խնդրի լուծման անհրաժեշտության և արդիականության վրա։ Դա շատ կարևոր գործընթաց է եղել,-նշել է Նովրուզ Մամեդովը։

Ըստ «Day.az»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը