Տնտեսական

04.05.2016 14:32


Տնտեսագետ. «Հիմնական սպառման ապրանքների վրա գազի գնի փոփոխությունը չի զգացվի»

Տնտեսագետ. «Հիմնական սպառման ապրանքների վրա գազի գնի փոփոխությունը չի զգացվի»

Հաշվի առնելով վերջին տարիներին գազի գնի նվազման միտումը՝ երկու տարվա մեջ մոտ 40 դոլար՝ հնարավոր է, որ այն շարունակական լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Գազպրոմ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով բնակիչների համար 1 խորանարդ մետր գազի սակագինը 9.3 դրամով նվազեցնել: Պատճառը սահմանին գազի գինը 1000 խորանարդ մետրի համար 165 դոլարից 150 դոլարի իջեցնելու պայմանավորվածությունն է:

Ըստ տնտեսագետի՝ ամենաշատը գազ սպառում են շինարարության ոլորտում, ջերմոցային տնտեսություններում. հիմնական սպառման ապրանքների վրա այս գնի փոփոխությունը չի զգացվի:

-Մեզ սպասարկող ընկերությունից շատ բան է կախված, որովհետև իրականում սահմանին առնում է մի գնով, շահագործման և այլ ծախսերի հաշվին էապես մեծանում է սակագինը: Այստեղ մենք որոշակի խնդիրներ ունենք, այսինքն՝ մենք պետք է սլաքը ուղղենք ոչ թե Ռուսաստան, որպեսզի մատակարարվող գազի գինը էապես իջնի, այլ դեպի ոլորտում գործող մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպություն, որպեսզի ինքը կառավարման պրոցեսը ճիշտ կազմակերպի,-Խաչատրյանի խոսքն է մեջբերում «vesti.am»–ը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ կարծում է, որ բնակիչների համար ավելի շատ պետք է լինի գազի սակագնի իջեցումը.

-Նույն համադրության մեջ չեն Ռուսաստանի գազի արժեքի իջեցումը և մեր բնակարաններում գազի արժեքը. եթե այդպես լիներ, ապա ավելի շատ պետք է իջներ:

Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում պետք է լինի դիֆերենցված սակագին, այսինքն՝ քաղաքացիների տարբեր խավերի համար պետք է գործեն տարբեր սակագներ: Շատ սպառողներ, ունևորները, ասենք, ավելի բարձր գնով վճարեն, իսկ աղքատ խավը՝ ավելի ցածր:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը