Աշխարհ

04.05.2016 13:20


«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» կմրցեն ՉԼ եզրափակչի ուղեգրի համար

«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» կմրցեն ՉԼ եզրափակչի ուղեգրի համար

Այսօր ՉԼ կիսաեզրափակչի շրջանակներում կայանալիք պատասխան հանդիպմանը մադրիդյան «Ռեալը» կընդունի անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։

«Քաղաքայինների» դաշտում կայացած առաջին հանդիպումը գոլազուրկ ոչ ոքիով էր ավարտվել։ Թեորիապես դա «Մանչեսթեր Սիթիին» ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում հանդիպման արդյունավետ խաղաղ ելքի դեպքում։

Առայժմ «Մանչեսթեր Սիթիի» համար ՉԼ կիսաեզրափակչում հայտնվելը նրա լավագույն ձեռքբերումն է ակումբի պատմության մեջ։ Անգլիական ակումբի համար լուրջ կորուստ կլինի վնասվածք ստացած իսպանացի կիսապաշտպան Դավիթ Սիլվայի բացակայությունը։ Հարցականի տակ է նաև խաղադաշտ կիսապաշտպան Յայա Տուրեի դուրս գալը։

«Ռեալը»՝ Զինեդին Զիդանի գլխավորությամբ, տնային մարզադաշտում չի պարտվել վերջին 6 խաղում՝ ընդհանուր 23 գնդակ խփելով և բաց թողնելով մեկը։

Վնասվածք ստանալուց հետո մադրիդցիների կազմ կվերադառնա նաև Քրիշթիանու Ռոնալդուն։ Պորտուգալացի առաջատարն ընթացիկ խաղարկությունում արդեն 16 գնդակ է խփել, իսկ հերթական գոլի դեպքում կկրկնի ՉԼ մեկ մրցաշրջանում խփած գնդակների թվով սահմանած սեփական ռեկորդը։

Խաղերի սկիզբը՝ երևանյան ժամանակով 22:45–ին։

Այս խորագրի վերջին նյութերը