Աշխարհ

04.05.2016 10:10


Իտալիայում քաղցածներին թույլատրել են ուտելիք գողանալ

Իտալիայում քաղցածներին թույլատրել են ուտելիք գողանալ

Իտալիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ քաղցը հագեցնելու համար սննդամթերքի գողությունն այլևս հանցագործություն չի համարվի այդ երկրում։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Daily Mai»–ին հղումով։

Նշվում է, որ նման որոշում է կայացվել գործազուրկ ուկրաինացի Ռոման Օստրյակովի գործի արդյունքներով, որը 2011–ին 6–ամսյա կալանքի և 100 եվրո տուգանքի էր դատապարտվել Գենուիի սուպերմարկետից պանրի երկու կտոր և մեկ տուփ նրբերշիկ (ընդհանուր, մոտ 4 եվրո արժողությամբ) գողանալու համար։

Դատարանը եզրակացրել է, որ Օստրյակովը նման քայլի է դիմել քաղցից դրդված, դրա համար էլ նրա կատարածը հանցագործություն չէ։

Նշենք, որ ավելի վաղ էլ Ֆրանսիայում պաշտոնապես արգելել էին թափել ուտելիքը սուպերմարկետներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը