Աշխարհ

03.05.2016 20:30


Տղամարդը դատի է տվել իր գործատուին՝ ձանձրալի աշխատանքի համար 360 հազ եվրո փոխհատուցում պահանջելով

Տղամարդը դատի է տվել իր գործատուին՝ ձանձրալի աշխատանքի համար 360 հազ եվրո փոխհատուցում պահանջելով

Ուշագրավ դեպք է գրանցվել Ֆրանսիայում: Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, Փարիզի բնակիչ Ֆրեդերիկ Դեզնարդը, ով աշխատում է «Interparfum» օծանելիք արտադրող ընկերությունում, մեղադրել է իր գործատուին այն բանում, որ վերջինս զրկել է Դեզնարդին կառավարման իրական լիազորություններից և ստիպել անհետաքրքիր, ձանձրալի խնդիրներով զբաղվել:

Ըստ ֆրանսիացու՝ այդ պատճառով նա սկսել է անպետքության զգացումից տառապել, ինչի հետևանքով էլ Դեզնարդի մոտ առողջական խնդիրներ են առաջացել:

Այդ իսկ պատճառով տղամարդը դատի է տվել իր գործատուին՝ պահանջելով 360 հազ եվրո փոխհատուցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը