Աշխարհ

03.05.2016 21:00


Հետազոտողները նավապետ Ջեյմս Կուկի ենթադրյալ նավն են հայտնաբերել

Հետազոտողները նավապետ Ջեյմս Կուկի ենթադրյալ նավն են հայտնաբերել

Հետազոտողները ենթադրում են, որ իրենց հաջողվել է գտնել լեգենդար ծովագնաց Ջեյսմ Կուկի «Ինդևոր» նավը։ Խորտակված նավը գտնվել է Նյուպորտի ափերի մոտ՝ ամերիկյան Ռոյ–Այլենդ նահանգում։ CNN–ի փոխանցմամբ՝ նրանից քիչ հեռու հայտնաբերվել են նաև մի քանի այլ նավերի բեկորներ։

Հեռուստաալիքը նշում է, որ «Ինդևորը» կարող էր բրիտանական նավատորմում լինել և ջրասույզ արվել 1778թ.՝ ճակատամարտերից մեկի ժամանակ։

Ջեյմս Կուկը ճանապարհորդել է «Ինդևորով» 1768–1771։ Հենց այդ նավով է նա հայտնաբերել Ավստրալիայի արևելյան ափերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը