Գիտնականները երեք հնարավոր բնակելի մոլորակ են հայտնաբերել (տեսանյութ)
«Nature» ամսագրում հոդված է հրապարակվել, որի հեղինակները պնդում են, որ իրենց հաջողվել է Երկրին նման 3 մոլորակ գտնել, որոնք գտնվում են մեր մոլորակից 39 լուսային տարի հեռավորության վրա՝Ջրհոսի համաստեղությունում գտնվող «TRAPPIST-1» համակարգում:
Ըստ գիտնականների՝ իրենց բացահայտումն առաջին հնարավորությունն է՝ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կյանքի քիմիական հետքեր հայտաբերելու Արեգակնային համակարգից դուրս:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «TRAPPIST-1» համակարգի կենտրոնում գտնվում է շագանակագույն թզուկը, որն անցումային օբյեկտ է աստղերի ու մոլորակների միջև, և որի քաշն Արեգակնայինից մոտ 10 անգամ, իսկ լուսավորության ուժը՝ 2 հազ անգամ փոքր են: Նրա շուրջ գտնվող մոլորակների ուղեծրերը բավականին կարճ են, այդ իսկ պատճառով նրանք ավելի մոտ են իրենց լուսատուին, քան Երկիրն՝ Արեգակին:
Գիտնականները երեք հնարավոր բնակելի մոլորակ են հայտնաբերել (տեսանյութ)
«Nature» ամսագրում հոդված է հրապարակվել, որի հեղինակները պնդում են, որ իրենց հաջողվել է Երկրին նման 3 մոլորակ գտնել, որոնք գտնվում են մեր մոլորակից 39 լուսային տարի հեռավորության վրա՝ Ջրհոսի համաստեղությունում գտնվող «TRAPPIST-1» համակարգում:

7or.am