Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ թագավորը ցրեց խորհրդարանը
Իսպանական ժողովրդավարության պատմության մեջ առաջին անգամ թագավորը ցրեց խորհրդարանը: Արտահերթ ընտրություններ են նշանակվել: Մինչ այս երկրում գրեթե կես տարի համակարգային ճգնաժամ էր. պատգամավորները չէին կարողանում կառավարություն ձևավորել:
Իսպանիան մնաց առանց խորհրդարանի: Թագավոր Ֆիլիպ 6-րդը հրամանագիր է ստորագրել խորհրդարանի երկու պալատների ցրման մասին: Նոր ընտրությունները նշանակվել են հունիսի 26-ին: Ընդհանրապես նման հրամանագրերը ստորագրվում են երկրի վարչապետի կողմից, սակայն հիմա կառավարությունն ունի ժամանակավորի կարգավիճակ, և համապատասխան լիազորություններ այն չունի: Նման իրավիճակ առաջացել է Ֆրանկոյի ռեժիմի անկումից հետո առաջին անգամ: Քաղաքական ճգնաժամն առաջացել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին, երբ ընտրություններում հաղթած Մարիանո Ռախոյի Ազգային կուսակցությունը միայնակ կառավարություն ձևավորեց, որի պատճառով էլ Ռախոյը դարձավ վարչապետ, իսկ արդեն մարտի 4-ին պատգամավորները չհաստատեցին նրա թեկնածությունը: Մյուս թեկնածուները նույնպես հավանության չարժանացան, այդ պատճառով էլ խաղի մեջ մտավ թագավորը: Հաղորդում է «Вести.ru»-ն:
Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ թագավորը ցրեց խորհրդարանը
Իսպանական ժողովրդավարության պատմության մեջ առաջին անգամ թագավորը ցրեց խորհրդարանը: Արտահերթ ընտրություններ են նշանակվել: Մինչ այս երկրում գրեթե կես տարի համակարգային ճգնաժամ էր. պատգամավորները չէին կարողանում կառավարություն ձևավորել:
Իսպանիան մնաց առանց խորհրդարանի: Թագավոր Ֆիլիպ 6-րդը հրամանագիր է ստորագրել խորհրդարանի երկու պալատների ցրման մասին: Նոր ընտրությունները նշանակվել են հունիսի 26-ին: Ընդհանրապես նման հրամանագրերը ստորագրվում են երկրի վարչապետի կողմից, սակայն հիմա կառավարությունն ունի ժամանակավորի կարգավիճակ, և համապատասխան լիազորություններ այն չունի: Նման իրավիճակ առաջացել է Ֆրանկոյի ռեժիմի անկումից հետո առաջին անգամ:
Քաղաքական ճգնաժամն առաջացել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին, երբ ընտրություններում հաղթած Մարիանո Ռախոյի Ազգային կուսակցությունը միայնակ կառավարություն ձևավորեց, որի պատճառով էլ Ռախոյը դարձավ վարչապետ, իսկ արդեն մարտի 4-ին պատգամավորները չհաստատեցին նրա թեկնածությունը: Մյուս թեկնածուները նույնպես հավանության չարժանացան, այդ պատճառով էլ խաղի մեջ մտավ թագավորը:
Հաղորդում է «Вести.ru»-ն:
«Zham.am»