Լրահոս

04.12.2009 17:33


Համայն Վրաստանի կաթողիկոսն ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպանին

Դեկտեմբերի 3-ին  Համայն Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլյա Երկրորդը իր նստավայրում ընդունել է Վրաստանում  Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Հանդիպման ժամանակ հանգամանորեն քննարկվել են Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի, հայկական մի շարք եկեղեցիների պատկանելության, տեղի հայկական հուշարձանների, այդ թվում՝ եկեղեցիների պահպանության եւ վերականգնման հարցերը:

Նորին Սրբությունը վստահեցրել է, որ նշված խնդիրները պատշաճ լուծում կստանան Վրաստանի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների համատեղ ջանքերով եւ շեշտել է հայ-վրացական դարավոր հարաբերությունների զարգացման կարեւորությունը: 

Այս խորագրի վերջին նյութերը