Աշխարհ

03.05.2016 14:34


Հալեպում իրադրությունը ծայրաստիճան լարված է

Հալեպում իրադրությունը ծայրաստիճան լարված է

Ավելի քան մեկ շաբաթ է՝ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպն ու հարակից շրջանները։ Այս մասին տեղեկանում ենք «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չկա մի վայր կամ շրջան, որը հրթիռակոծությունից տուժած չլինի. ամենուրեք ավերակներ են։

Վերջին օրերին հարյուրավոր հրթիռներ են արձակվել Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուայի, Ժապրիե, Վիլլաներ, Սեյիդ Ալի, Մունշիե և այլ թաղամասեր։

«Բոլոր առումներով ճգնաժամային պահեր են ապրում հալեպցիները՝ ավելի քան մեկ շաբաթ անընդհատ ճչացող շտապօգնության մեքենաների ձայների ազդեցության ներքո։ Շտապօգնության ծառայողները դիակներ ու վիրավորներ են տեղափոխում։ Մերթընդմերթ լսվում են ռազմական օդանավերի ու թնդանոթների հարվածների ձայները, որոնք ուղղված են զինյալների դիրքերին։ Հալեպցիները պատերազմական քաոս են ապրում։ Զինադադարը փուլ է եկել»,-գրում է «Բերիո լուրերը»։

Նշվում է, որ միայն անցյալ շաբաթվա պայթյունների պատճառով հազարավոր ընտանիքներ լքել են Հալեպը, շատերն էլ սպասում են 2015-2016թթ. ուսումնական տարվա ավարտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը