Աշխարհ

03.05.2016 13:20


Մոգերինի. « Խոսքի ազատությունը նպաստում է ավելի լավ կառավարմանը»

Մոգերինի. « Խոսքի ազատությունը նպաստում է ավելի լավ կառավարմանը»

ԵՄ-ն հանձնառու է շարունակել խոսքի եւ մտքի ազատության պաշտպանությունն ու խթանումը ամբողջ աշխարհում:

Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, ԵՄ անունից հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Նա, մասնավորապես, նշել է.

Այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Վինդհուկի հռչակագրի 25-ամյակի կապակցությամբ՝ ԵՄ-ն ցանկանում է վկայակոչել հետեւյալ սկզբունքը. «Ազատ, անկախ եւ բազմակարծ մամուլի հաստատումը, պահպանումն ու խթանումը հանդիսանում են հասարակության ներսում ժողովրդավարության հաստատման ու զարգացման, ինչպես նաեւ պետության տնտեսական զարգացման կարեւորագույն հենասյուները»:

Մտքի եւ արտահայտման ազատության իրավունքը ներառում է տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը, որպես ժողովրդավարական կառավարման եւ զարգացման առանցքային բաղադրիչ: Անհրաժեշտ է, որ մարդիկ լիարժեք տեղեկացված լինեն, որպեսզի ձեւակերպեն իրենց կարծիքը եւ մասնակցեն իրենց իսկ կյանքի վրա ազդող որոշումների կայացման գործընթացներում: Խոսքի ազատությունը, միաժամանակ, նպաստում է ավելի լավ կառավարմանը՝ հանրային հարցերի շուրջ թափանցիկության բարձրացման միջոցով եւ ծառայելով, որպես կառավարություններին հաշվետու դարձնելու գործիք, մասնավորապես այն դեպքերում, երբ տեղեկատվության մատչելիության շնորհիվ բացահայտվում են մարդու իրավունքների խախտումներ կամ կոռուպցիոն դեպքեր:

Տեղեկատվության մատչելիությունը կարող է ծառայել արդարության եւ փոխհատուցման խթանմանը՝ հատկապես մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտմանը հաջորդող փուլերում:

ԵՄ-ն հանձնառու է շարունակել խոսքի եւ մտքի ազատության պաշտպանոթյունն ու խթանումը ամբողջ աշխարհում՝ ոչ միայն օֆլայն ռեժիմում, այլ նաեւ կիբեռտարածքում եւ տեղեկատվական հաղորդակցման այլ տեխնոլոգիաներով՝ 2014 թվականին հաստատված «Օնլայն եւ օֆլայն եղանակով արտահայտվելու ազատության վերաբերյալ ԵՄ մարդու իրավունքների ուղենիշներին» համահունչ:

Փաստաթուղթը դատապարտում է վերջին շրջանում ավելացող ահաբեկումներն ու բռնության դրսեւորումները լրագրողների, մարդու իրավապաշտպանների, լրատվամիջոցների ներկայացուցիչների ու այլ անհատների նկատմամբ աշխարհի տարբեր երկրներում ՝ օնլայն եւ օֆլայն եղանակով ազատ արտահայտվելու իրենց իրավունքի իրացման համար:

Բացահայտ բռնությունից բացի, ԵՄ-ն վճռական է՝ պայքարելու ըննդեմ այն օրենքների եւ պրակտիակայի, որոնց միջոցով հարկադրվում է գրաքննությունը, խրախուսվում են ինքնագրաքննություն կամ որոնց միջոցով նախատեսվում են իրավական պատիժներ, այդ թվում, քրեական, ֆինանսական եւ վարչական պատժամիջոցներ, շուկայական իրավասությունների չարաշահումներ եւ տնտեսական վատ պայմաններ:

ԵՄ-ն վերահաստատում է վճռականությունը՝ աջակցելու եւ խթանելու մտքի եւ ազատ արտահայտման իրավունքները, որպես իրավունքներ, որոնք պետք է իրացվեն բոլորի կողմից ամենուր՝ հավասարության, խտրականության բացառման եւ համընդհանրության սկզբունքով՝ ցանկացած լրատվամիջոցներով, անկախ պետական սահմաններից:

Դա քո իրավունքն է:

Այս խորագրի վերջին նյութերը