Աշխարհ

03.05.2016 15:30


Այսօր կորոշվի ՉԼ առաջին ֆինալիստը

Այսօր կորոշվի ՉԼ առաջին ֆինալիստը

Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում մյունխենյան «Բավարիան» կընդունի մադրիդյան «Ատլետիկոյին»։

«Վիսենթե Քալդերոնում» տեղի ունեցած առաջին հանդիպմանը մադրիդցիներին հաջողվել էր նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ տանել «Բավարիայի» նկատմամբ՝ առավելություն ապահովելով արտագնա խաղում։

Ներկայումս «Ատլետիկոն» Եվրոպայի ամենաուժեղ պաշտպանությունն ունի. ազգային առաջնության 36 խաղում ակումբն ընդամենը 16 գոլ է բաց թողել, իսկ ՉԼ 11 հանդիպմանը՝ 5 գոլ։

«Բավարիան» ՉԼ ընթացիկ խաղարկությունում հաղթել է տնային բոլոր 5 խաղերում՝ խփելով 19 գնդակ։ Ակումբը պետք է հետ բերի հյուրի կարգավիճակում բաց թողնված գնդակը. մադրիդցիների գոլը զգալիորեն կբարդացնի իրավիճակը, քանի որ «Բավարիան» ստիպված կլինի հաղթել 2 գնդակի տարբերությամբ։

Պայքարը խոստանում է անզիջում լինել։

Խաղերի սկիզբը՝ երևանյան ժամանակով 22:45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը