Աշխարհ

03.05.2016 12:35


Ավստրալիայում հազվագյուտ մանուշակագույն ալմաստ է գտնվել

Ավստրալիայում հազվագյուտ մանուշակագույն ալմաստ է գտնվել

«Rio Tinto» ավստրալա–բրիտանական կոնցեռնի աշխատակիցները հազվագյուտ մանուշակագույն ալմաստ են գտել։ «Life»–ի փոխանցմամբ՝ թանկարժեք քարը հայտնաբերվել է Արևմտյան Ավստրալիայի Արգայլ հանքավայրում։

Ուշագրավ է, որ հենց այնտեղից են արդյունահանում մանուշակագույն ալմաստների 90%–ը։ 2,83 կարատ քաշով քարը, հայտնի «Մանուշակագույն Արգայլ» անունով, կդառնա «Argyle pink diamonds»–ի ամենամյա աճուրդի կենտրոնական իրը։

Ենթադրվում է, որ գնորդներն ալմաստի կարատի դիմաց պատրաստ կլինեն 1–2 մլն դոլար վճարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը