Եվրահանձնաժողովը պատրաստվում է տուգանել փախստականներին ընդունել հրաժարվող երկրներին
Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է նոր օրենք ընդունել, որը հնարավորություն կտա տուգանել այն երկրներին, որոնք հրաժարվում են ընդունել քվոտաների համաձայն ԵՄ եկած փախստականներին:
«Financial Times»-ի փոխանցմամբ՝ տուգանքի չափը կկազմի մոտ 250 հազ եվրո մեկ փախստականին ընդունել հրաժարվելու համար:
«Տուգանքի չափը կարող է փոփոխվել: Իմաստն այն է, որ այն կատարի պատժամիջոցի դերը», - թերթի հետ զրույցում հայտնել է հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրը:
Եթե նոր օրենքը հավանության արժանա, ապա, օրինակ, Լեհաստանը ստիպված կլինի ավելի քան 1 մլրդ եվրո վճարել, որպեսզի իր տարածք չընդունի քվոտայով սահմանված 4,5 հազ փախստականի:

7or.am