Աշխարհ

03.05.2016 11:04


Հաիթիի ափերի մոտ նավաբեկության հետեւանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Հաիթիի ափերի մոտ նավաբեկության հետեւանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Հաիթիի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է EFE–ն՝ երկրի քաղպաշտպանության ներկայացուցիչներին հղումով։

Բոմբարդոպոլիս քաղաքից Գոնաիվ ուղևորվող նավը նավաբեկության է ենթարկվել ուժեղ փոթորկի հետեւանքով։

«ria.ru»–ի փոխանցմամբ՝ դեռևս անհայտ է՝ քանի մարդ է եղել նավում: Նշվում է միայն, որ որոշ ուղեւորների հաջողվել է փրկվել. նրանց հոսպիտալացրել են:

Որոնողական աշխատանքները շարունակվում են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը