Հայաստանի շահերից է բխում զարգացնել սերտ հարաբերություններ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ–ի հետ. Շիֆ
ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական եւ ռազմական աջակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից:
Այս մասին, «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, հայտարարել է ամերիկացի կոնգրեսական, հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս Հայաստանը Ռուսաստանի լուրջ ազդեցության տակ է հայտնվել, որը բնավ դրական ազդեցություն չի կարելի համարել:
Ադամ Շիֆի կարծիքով Հայաստանի շահերից է բխում զարգացնել սերտ հարաբերություններ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ:
«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարող են տարբեր ուղղություններով զարգանալ, այդ թվում կարող ենք շարունակել նախկինում իրականավող ծրագրեր, ինչպիսիք էին «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի, ԱՄՆ արտաքին օգնության եւ ականազերծման ծրագրերը: Մենք պետք է նաեւ Ադրբեջանին հանգիստ չտանք, եւ թույլ չտանք նրանց շփման գծում սադրանքների դիմել»,-ասել է նա:
Շիֆի կարծիքով Հայաստանի շահերից է բխում կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության զարգացումը եւ Հայաստանի պայծառ բնակչության համար երկրի ներսում զբաղվածության ապահովումը:
«Ես ամենից շատ կցանկանայի, որ Հայաստանը դառնար Կովկասի Սիլիկոնի հարթավայրը եւ գրավեր ամբողջ ինտելեկտուալ ներուժը, քանի որ ինտելեկտուալ կարողություններն անհնար է շրջափակման ենթարկել, հետեւաբար բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար»,-ընդգծել է կոնգրեսականը:
Անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվող աջակցությանը, նա ընդգծել է, որ այն կշարունակվի, չնայած ամերիկյան բյուջեի կրճատումներին: Շիֆը նաեւ կարծիք է հայտնել, որ հայկական սփյուռքը պետք է ակտիվորեն մասնակցի երկրի ապագայի կերտմանը:
«Հայաստանում մեծ ազդեցություն վայելող Սփյուռքի համար հատկապես կարեւոր է նպաստել, որ Հայաստանը ժողովրդավարական ուղիով շարժվի»,-եզրափակել է Շիֆը: