Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն անդրադարձել է դեկտեմբերի 7-ին սպասվող իրադարձությունների՝ լրագրողների կողմից լուսաբանման խնդիրներին:
Նա կոչ է արել օբյեկտիվորեն նայել իրականությանը և Գյումրին ներկայացնել այնպես, ինչպես այն կա:
«20 տարի շարունակ մենք տեսել ենք լավատեսական և շոկոլադային ռեպորտաժներ, հարցազրույցներ, կենացներ դեկտեմբերի 7-ի հետ կապված: Վասյուկիներ ենք լսել այս քաղաքի վերաբերյալ, որ Գյումրին դառնալու է դրախտավայր: Բայց այսօրվա դրությամբ մոտ 4.100 ընտանիք անօթևան է երկրաշարժի հետևանքով, և մոտ 3.500 ընտանիք անօթևան է տարբեր պատճառներով»,- հայտարարել է Լևոն Բարսեղյանը:
Քննադատության հիմնական թիրախ ընտրելով «Գլենդել հիլզ» ընկերությունը, որն աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով բնակարանաշինություն է իրականացնում Գյումրիում՝ Լևոն Բարսեղյանը կանխատեսում է արել, որ այս ընկերությունը, չնայած հսկայական ռեսուրսների առկայությանը, մինչև տարեվերջ չի կարողանալու խոստացած քանակի բնակարանները շահագործման հանձնել. «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ որևէ կերպ հնարավոր չէ 1320 բնակարանով ապահովել անօթևան ընտանիքներին: Այնտեղ մինչև հիմա կառուցվել է 20-22 շենք, սակայն դրանց մի մասն առանց կտուրի է: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ իրենք մինչև տարեվերջ կարող են շահագործման հանձնել մոտ 200-250 բնակարան: Կարելի է պլան կատարել՝ առանց ներքին հարդարման դուռ-լուսամուտը վրան կպցնել, օրդերը տալ մարդուն և ասել, որ գնա ապրի այնտեղ ՝ շինհրապարակում»,- ներկայացրել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:
Այս առումով «Գլենդել հիլզ» ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «7օր»-ի հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է Լևոն Բարսեղյանի կողմից «Գլենդել հիլզ» ընկերության հասցեին հնչեցված քննադատությունը, պատասխանել են. «Մենք չենք ցանկանում պատասխանել այդ մեղադրանքներին: Մինչև տարեվերջ կերևա, թե ում խոսքերն են ավելի հավաստի: Մենք ասել ենք, որ այս տարվա ավարտին Գյումրիում շահագործման ենք հանձնելու 1056 բնակարան, և կկատարենք մեր խոստումը»:
Ի դեպ, լրագրողներին բաժանված Սերժ Սարգսյանի՝ Գյումրի այցելության օրակարգում նախատեսված չէ այցելություն Մուշ-2 թաղամաս, որտեղ «Գլենդել հիլզ»-ի կողմից բնակարանաշինություն է իրականացվում:
Ո՞վ է ճիշտ՝ «Գլենդել հի՞լզը», թե՞ Լևոն Բարսեղյանը

Դերենիկ Մալխասյան
Գյումրի