Աշխարհ

02.05.2016 21:15


Հալեպի հայկական թաղամասերի հրթիռակոծությունը չի դադարում

Հալեպի հայկական թաղամասերի հրթիռակոծությունը  չի դադարում

Հալեպում տիրող իրավիճակն օրըստօրե վատթարանում է: Մայիսի 1-ի գիշերը և մայիսի 2-ին քաղաքի տարբեր շրջաններ անընդհատ հրթիռներ են ընկնում:

Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից:

Հրթիռներն ընկնում են հայկական Սուլեյմանիե, Վիլլաներ, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Մունշիե, Ազիզիե հայկական թաղամասերը։ Քաղաքն աղետալի վիճակում է հայտնվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը