Աշխարհ

02.05.2016 20:30


Գիտնականները պարզել են` որ մթերքներն են դրական ազդում մարդու ստամոքսի վրա

Գիտնականները պարզել են` որ մթերքներն են դրական ազդում մարդու ստամոքսի վրա

Սուրճը, յոգուրտն ու գինին դրական են ազդում մարդու ստամոքսի միկրոֆլորայի վրա: Նման տեղեկություններ են հրապարակվել «Science» ամսագրում:

Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 1100 առողջ մարդու ստամոքսներում գտնվող մանրէների ԴՆԹ-ն: Բացի այդ, գրանցվել են տեղեկություններ կամավորների սննդակարգերի և առողջական վիճակի, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող դեղորայքի մասին:

ԴՆԹ-ի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել պարզելու` որ գործոններն են ազդում ստամոքսային մանրէների բազմազանության վրա:

Պարզվել է, որ մարդիկ, ովքեր պարբերաբար յոգուրտ են օգտագործում, ունեն մանրէների ավելի մեծ բազմազանություն: Բացի այդ, դրական ազդեցություն են թողնում նաև գինին ու սուրճը:

Իսկ ահա կաթն ու բարձր կալորիականությամբ սնունդը բացասական են ազդում ստամոքսի վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը