Աշխարհ

02.05.2016 19:30


Ավստրալացի գործարարները բառի բուն իմաստով օդից փող են աշխատում

Ավստրալացի գործարարները բառի բուն իմաստով օդից փող են աշխատում

Ուշագրավ բիզնեսով են զբաղվում ավստրալացի գործարարներ Ջոն Դիքենսոնն ու Թեո Ռայգրուկը` Չինաստանի բնակիչներին շշալցված մաքուր օդ վաճառելով: Այս մասին տեղեկացնում է «Life»-ը:

«Օդի աղտոտումը Չինաստանում ներկայումս շատ լուրջ խնդիր է, այնպես որ, բոլորս սիրում ենք Ավստրալիայի մաքուր օդը», - պատմել է գնորդ Վիվիան Ժոուն:

Իրենց գաղափարը Դիքենսոնն ու Ռայգրուկը բացատրում են այն հանգամանքով, որ երբ 1980-ական թվականներին Ավստրալիայում հայտնվեց շշալցված մաքուր ջուրը, ապա շատերը չէին հասկանում դրա իմաստը` մտածելով, որ եթե կա ծորակի ջուրը, ապա շշալցված ջուր գնելու իմաստ չկա: Սակայն այժմ շշալցված ջրի վրա ավստրալացիները ծախսում են տարեկան մոտ կես մլրդ դոլար:

Գործարարները պատմել են, որ իրենց ապրանքի արտադրությունը մեծ ներդրումներ չի պահանջում:

«Դա օդա–գյուղատնտեսություն է անվանվում», - կատակում են Դիքենսոնն ու Ռայգրուկը` վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում իրենց արտադրանքի սպառման շուկան կընդլայնվի աշխարհի մյուս աղտոտված շրջանների հաշվին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը