Աշխարհ

02.05.2016 16:40


Թուրքիան զգուշացրել է Գերմանիային զերծ մնալ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հռչակագրի ընդունումից

Թուրքիան զգուշացրել է Գերմանիային զերծ մնալ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հռչակագրի ընդունումից

«Թուրքիան զգուշացրել է գերմանական Բունդեսթագին զերծ մնալ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայերի մասսայական տեղահանությունները եւ կոտորածները որպես «ցեղասպանություն» բնորոշող հռչակագրի ընդունումից»,-տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

«Պատմական իրադարձությունների մասին դատելն ազգային խորհրդարանների իրավասության ներքո չի գտնվում: Գենոցիդն իրավական հասկացություն է` սահմանված Ժնեւյան կոնվենցիայով: Քաղաքական գործիչների դեպքում բացառված չէ, որ նրանք կառաջնորդվեն քաղաքական եւ կրոնական դրդապատճառներով»,-հայտարարել է ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ղարսլիօղլուն:

Նա նշել է, որ Բունդեսթագի կողմից նման հռչակագրի ընդունումը չի նպաստի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Թուրք դեսպանը կարեւոր է համարել, որ 2 ժողովուրդները համագործակցության եզրեր գտնեն:

ԳԱԼԱ

Այս խորագրի վերջին նյութերը