Պուտինը հեշտացրել է փախստականների համար կեցության իրավունք ստանալու գործընթացը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին կեցության իրավունքի տրամադրման կարգի դյուրացման մասին օրենք է ստորագրել: Այս մասին հայտնում է «meduza.io»-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր օրենքով, որն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 90 օր անց, փախստականներին այլևս հարկավոր չի լինի Ռուսաստանի տարածքում ապրել առնվազն մեկ տարի՝ կեցության իրավունք ստանալու համար:
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Եգորովայի խոսքով՝ կեցության իրավունքը թույլ կտա մարդկանց բնակելի տարածքներ ստանալ, գրանցվել կեցության վայրի հասցեով և հիպոթեքային վարկեր ստանալ։

7or.am