Լրահոս

04.12.2009 16:55


Պաշտոնական դիրքի չարաշահում՝ «Հայանտառ»–ում

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի մասնաճյուղի անտառապետ Կամո Աքուլյանը 2008 թ. սեպտեմբերի մինչև 2009 թ. մարտն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնական դիրքը, իրեն վստահված անտառպետության թիվ 3 և 6 պահաբաժիններից կազմակերպել է ապօրինի անտառահատում և հատել է հաճարենի, բոխի, սոճի, կաղնի, լորենի, հացենի և ուռենի տեսակի 257 ծառ:

Կամո Աքուլյանի կողմից կատարված ապօրինի ծառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 23671500 դրամի վնաս:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է, գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ ոստիկանության

մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը