Ֆրանսիացի լրագրողը 3 ամիս ԻԼԻՊ-ի ճամբարում է մնացել՝ վավերագրական ֆիլմ նկարելու համար (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 2-ին, կայանալու է ցնցող «Ալլահի զինվորները» վավերագրական կինոնկարի պրեմիերան, որը նկարահանել է ահաբեկիչների ճամբարում 3 ամիս անցկացրած ֆրանսիացի լրագրող Սայիդ Ռամզին: Ինչպես տեղեկացնում է «AFP»-ն, լրագրողը ԻԼԻՊ-ի կողմնակցի քողի տակ ներթափանցել է ծայրահեղականների ճամբար և թաքնված տեսախցիկի շնորհիվ նկարահանել այն ամենը, ինչը տեղի էր ունենում ճամբարում:
Նշվում է, որ ճամբարում Ռամզին ականատես է եղել՝ ինչպես են նախապատրաստել Ֆրանսիայի ահաբեկչությունները:
Լրագրողի նպատակն էր հասկանալ՝ ինչ է կատարվում երիտասարդ ծայրահեղականների գլուխներում: Ըստ Ռամզիի՝ ահաբեկիչների գործողություններում, ցավոք, նա չի նկատել աշխարհը դեպի լավը փոխելու միտումներ կամ մահմեդականության նշաններ: Տղամարդը պնդում է, որ տեսել է պարզապես մոլորված և ինքնասպանությանը հակված երիտասարդների, որոնց հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել:
Ռամզին պատմել է նաև, որ ահաբեկիչների հետ կապվելը շատ հեշտ է, և նա դա արել է համացանցի միջոցով: Իսկ երբ նա գտվում էր ճամբարում, նրանց հրահանգել են հարձակում կատարել գիշերային ակումբներից մեկի վրա, սակայն ահաբեկչությունից առաջ իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել հանցավոր խմբի անդամներին:
Ֆրանսիացի լրագրողը 3 ամիս ԻԼԻՊ-ի ճամբարում է մնացել՝ վավերագրական ֆիլմ նկարելու համար (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 2-ին, կայանալու է ցնցող «Ալլահի զինվորները» վավերագրական կինոնկարի պրեմիերան, որը նկարահանել է ահաբեկիչների ճամբարում 3 ամիս անցկացրած ֆրանսիացի լրագրող Սայիդ Ռամզին:
Ինչպես տեղեկացնում է «AFP»-ն, լրագրողը ԻԼԻՊ-ի կողմնակցի քողի տակ ներթափանցել է ծայրահեղականների ճամբար և թաքնված տեսախցիկի շնորհիվ նկարահանել այն ամենը, ինչը տեղի էր ունենում ճամբարում:

7or.am