Աշխարհ

02.05.2016 10:20


Հալեպի հրթիռակոծության հետևանքով հայուհիներ են վիրավորել

Հալեպի հրթիռակոծության հետևանքով հայուհիներ են վիրավորել

Նախօրեին Հալեպի մի շարք շրջաններ վերստին հրթիռակոծվել են զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այս մասին հայտնում է «Գանձնասար» պարբերականը։

Նշվում է, որ մայիսի 1-ի երեկոյան՝ 23:00-ի դրությամբ` 43 մարդ վիրավորում է ստացել, 6-ը՝ զոհվել: Վիրավորների թվում կա երկու հայ կին` մայր և դուստր, որոնց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի քան 15 հրթիռ է արձակվել Սուլեյմանիե շրջանի ուղղությամբ, որտեղից Շտապ օգնության աշխատակիցները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Խելտիե, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ ալ Արապի շրջանները, հանրային այգու շրջակայքն ու Նեյել պողոտան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը