ԿԺԴՀ–ում ժամանակավորապես արգելել են հարսանիքներն ու թաղումները (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի իշխանությունները, մայիսի 6–ին կայանալիք Աշխատավորական կուսակցության համագումարին ընդառաջ, արգելել են երկրի բնակիչներին հանդիսավոր արարողություններ, հարսանիքներ ու թաղումներ կազմակերպել։ Այս մասին հայտնում է «rbc.ru»–ն՝ հարավկորեական «Yonhap»–ին հղումով։
Բացի այդ, երկրի ղեկավարությունը որոշել է սահմանափակել բոլոր նրանց մուտքը մայրաքաղաք Փհենյան, ովքեր կհրաժարվեն նույնականացումից։ Ուժեղացվել է նաև Չինաստանի հետ սահմանակից գոտու վերահսկողությունը։
Իշխող կուսակցության համագումարը, որնանցկացվելու է 1980–ից հետո առաջին անգամ,առաջինն է լինելու նաև այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի իշխանության օրոք։
ԿԺԴՀ–ում ժամանակավորապես արգելել են հարսանիքներն ու թաղումները (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի իշխանությունները, մայիսի 6–ին կայանալիք Աշխատավորական կուսակցության համագումարին ընդառաջ, արգելել են երկրի բնակիչներին հանդիսավոր արարողություններ, հարսանիքներ ու թաղումներ կազմակերպել։ Այս մասին հայտնում է «rbc.ru»–ն՝ հարավկորեական «Yonhap»–ին հղումով։
Բացի այդ, երկրի ղեկավարությունը որոշել է սահմանափակել բոլոր նրանց մուտքը մայրաքաղաք Փհենյան, ովքեր կհրաժարվեն նույնականացումից։ Ուժեղացվել է նաև Չինաստանի հետ սահմանակից գոտու վերահսկողությունը։
Իշխող կուսակցության համագումարը, որն անցկացվելու է 1980–ից հետո առաջին անգամ, առաջինն է լինելու նաև այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի իշխանության օրոք։
7or.am