Գիտնականները պարզել են՝ երբ ենք հանդիպելու այլմոլորակայիններին
ԱՄՆ Կոռնելյան համալսարանի գիտնականները մի շարք մաթեմատիկական հաշվարկների արդյունքում եկել են այն եզրակացության, որ եթե մարդկությունը երբևիցե հանդիպի այլմոլորակայիններին, ապա դա տեղի է ունենալու 1,5 հազ տարուց ոչ շուտ։
Ինչպես տեղեկացնում է «Լենտան», գիտնականները հաշվարկել են, որ զարգացման ներկայիս տեմպերի պարագայում հնարավոր կլինի այլմոլորակայինների հետ կապ հաստատել միայն 1,5 հազ տարի անց: Բացի այդ, գիտնականների կարծիքով, մեր մոլորակից 40 լուսային տարի շառավղովայլ քաղաքակրթություններ, հավանաբար, չկան, իսկ առկայության հավանականությունը հավասար է 0,001-ի: Գիտնականները բացատրում են այդ ենթադրությունն այն փաստով, որ 1936թ. Բեռլինում Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերը հանդես էր եկել ելույթով, առաջին անգամ միջաստղային շփման համար բավականաչափ ուժեղ ռադիոազդանշան է ուղարկվել, որը, սակայն, ոչ մի արձագանք չի ստացել:
Գիտնականների գնահատմամբ` Երկրից 80 լուսային տարի շառավիղ այնկողմ գտնվում են մոտ 8,5 հազ աստղ և մեր մոլորակին նման 3,5 հազ էկզոմոլորակ:
Իսկ ահա Ծիր կաթինում, ընդհանուր առմամբ, կարող են ապրել մոտ 78 մլն բանական քաղաքակրթություններ:
Գիտնականները պարզել են՝ երբ ենք հանդիպելու այլմոլորակայիններին
ԱՄՆ Կոռնելյան համալսարանի գիտնականները մի շարք մաթեմատիկական հաշվարկների արդյունքում եկել են այն եզրակացության, որ եթե մարդկությունը երբևիցե հանդիպի այլմոլորակայիններին, ապա դա տեղի է ունենալու 1,5 հազ տարուց ոչ շուտ։
Ինչպես տեղեկացնում է «Լենտան», գիտնականները հաշվարկել են, որ զարգացման ներկայիս տեմպերի պարագայում հնարավոր կլինի այլմոլորակայինների հետ կապ հաստատել միայն 1,5 հազ տարի անց: Բացի այդ, գիտնականների կարծիքով, մեր մոլորակից 40 լուսային տարի շառավղով այլ քաղաքակրթություններ, հավանաբար, չկան, իսկ առկայության հավանականությունը հավասար է 0,001-ի: Գիտնականները բացատրում են այդ ենթադրությունն այն փաստով, որ 1936թ. Բեռլինում Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերը հանդես էր եկել ելույթով, առաջին անգամ միջաստղային շփման համար բավականաչափ ուժեղ ռադիոազդանշան է ուղարկվել, որը, սակայն, ոչ մի արձագանք չի ստացել:

7or.am