Աշխարհ

30.04.2016 19:30


Մերկելը դեմ է Շթայնմայերի առաջադրմանը ԳԴՀ նախագահի պաշտոնում

Մերկելը դեմ է Շթայնմայերի առաջադրմանը ԳԴՀ նախագահի պաշտոնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել ԳԴՀ նախագահի պաշտոնում այդ երկրի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի առաջադրմանը։ Այս մասին հայտնում է «Der Spiegel»–ը՝ իշխող կոալիցիայում իր աղբյուրներին հղումով։

Մերկելի գլխավորած Քրիստոնեա–դեմոկրատական միությունը և Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, որի անդամ է նաև Շթայնմայերը, հաջորդ ընտրություններում մի թեկնածուի պետք է առաջադրեն։ Կանցլերը հայտարարել է, որ իր կուսակցությունը դեմ է երկրի բարձրագույն պետական պաշտոնում սոցիալ–դեմոկրատ թեկնածուի առաջադրմանը։

ԳԴՀ ներկայիս նախագահ Յոահիմ Գաուկի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը