Աշխարհ

30.04.2016 19:00


Լեհաստանում կոմունիզմի քարոզն արգելող օրենք է ընդունվել

Լեհաստանում կոմունիզմի քարոզն արգելող օրենք է ընդունվել

Լեհաստանի Սենատը կոմունիզմի քարոզն արգելող օրենք է ընդունել։ Ըստ այդմ, ինչպես գրում է «Life»–ը, հասարակական վայրում որևէ շինության, ճանապարհի, փողոցի կամրջի կամ մեկ այլ օբյեկտի վրա չպետք է կոմունիզմը հիշեցնող անվանում լինի։

Տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է մեկ տարվա ընթացքում փոխել բոլոր անվանումները, որոնց վրա ազդում է նոր օրենքը։

«Ռադիո Լեհաստանի» փոխանցմամբ՝ վերանվանված փողոցների բնակիչները ստիպված չեն լինի փաստաթղթերը փոխել, սակայն իրավաբանական անձինք պարտավոր կլինեն իրենց հաշվին փոխել այցեքարտերն ու ցուցանակները։

Նախնական հաշվարկներով՝ օրենքը կվերաբերի 30 հազ մարդու և մի քանի հազ ընկերության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը